ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Մեկ պատուհան» գրասենյակներում 2018թ. ընթացքում ստացվել է շուրջ 180 հազար դիմում և գրություն

11.01.2019

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան»-ի գրասենյակներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ (այսուհետ՝ Համակարգ) մուտքագրվել է 179322 փաստաթուղթ: 

Մասնավորապես քաղաքապետարանի Արգիշտի 1 և Փ. Բուզանդի 1/3 հասցեներում գտնվող վարչական շենքերի գրասենյակներում Համակարգ է մուտք արվել 99889 փաստաթուղթ.
• Դիմումներ՝ 52626, որից Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» 011-514-000 և Երևան քաղաքի ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 հեռախոսահամարներով քաղաքացիներից ստացված զանգերով օպերատորի կողմից ձևակերպվել և Համակարգ է մուտք արվել 15849 փաստաթուղթ.
• Գրություններ՝ 47263, որից 39004-ը՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմիններից, պետական այլ մարմիններից, կազմակերպություններից և իրավաբանական այլ անձանցից, 8259 փաստաթուղթ էլ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջև իրականացվող ներքին շրջանառությունից:
Համակարգ մուտքագրված 99889 փաստաթղթերից սուրհանդակային ծառայությունների միջոցով ստացվել է 7872-ը, «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով՝ 24800-ը, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված առցանց էլեկտրոնային ծառայության միջոցով՝ 2602, ինժեներական ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով մատակարար կազմակերպություններից էլեկտրոնային կապով ստացվել է 460, առձեռն՝ 48306, հեռախոսազանգով՝ 15849:
Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» 011-514-000 հեռախոսահամարով ստացվել է 82708 հեռախոսազանգ, որից 72846-ը վերաբերել է խորհրդատվության կամ տեղեկատվության տրամադրմանը:
Կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշման համաձայն՝ համակարգ մուտքագրված փաստաթղթերի հիմքով քաղաքացիներին, կազմակերպություններին և իրավաբանական այլ անձանց բարենպաստ վարչական ակտով տրամադրված կամ առաքված հիմնական փաստաթղթերի վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են հ. 1 աղյուսակում:
Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատավայրերի գրասենյակներում մուտքագրվել է 79433 փաստաթուղթ, որից 31122՝ դիմում, այդ թվում՝ «Թեժ գիծ» հեռախոսահամարներով ստացված 25827 զանգերից ձևակերպված 2492 փաստաթուղթ:
• Գրություններ՝ 48311, որից 42209-ը՝ կազմակերպություններից և իրավաբանական այլ անձանցից և 6102-ը՝ ներքին շրջանառության փաստաթղթեր:
Համակարգ մուտքագրված փաստաթղթերի հիմքով Երևանի վարչական շրջանների ղեկավարներին օրենսդրությամբ վերապահված լիազորություններով քաղաքացիներին և (կամ) իրավաբանական անձանց տրամադրված կամ առաքված թույլտվությունների վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են հ. 2 աղյուսակում: