ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ծառայությունների մատուցման՝ «Մեկ պատուհան» գրասենյակներում 2021թ. ընթացքում մուտքագրված փաստաթղթերի վերաբերյալ

18.01.2022

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան»-ի գրասենյակներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ (այսուհետ՝ Համակարգ) մուտքագրվել է 281996 փաստաթուղթ:

Մասնավորապես քաղաքապետարանի Արգիշտի 1 և Փ. Բուզանդի 1/3 հասցեներում գտնվող վարչական շենքերի գրասենյակներում Համակարգ է մուտք արվել 151295 փաստաթուղթ,որից՝
• քաղաքացիներից առձեռն կամ առցանց կամ անցանց կամ «Հայփոստ» ՓԲԸ ընկերության միջոցով՝ 76680 դիմում,
• ՀՀ գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմիններից, պետական այլ մարմիններից, կազմակերպություններից և իրավաբանական այլ անձանցից 64851 գրություններ և 9764 ներքին շրջանառության փաստաթղթեր:
• Համակարգ մուտքագրված 151295 փաստաթղթերից սուրհանդակային ծառայությունների միջոցով ստացվել է 2360-ը, «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով՝ 25200-ը, էլեկտրոնային ծառայության միջոցով՝ 16153-ը, ինժեներական ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով մատակարար կազմակերպություններից էլեկտրոնային կապով ստացվել է 4204-ը, «Թեժ գիծ» հեռախոսահամարներով՝ 25439-ը, քաղաքացիներից և իրավաբանական անձանց ներկայացուցիչներից առձեռն՝ 68305-ը, «Mulberry» համակարգով մուտքագրված՝ 9634:
Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» 011-514-000 և 1-05 հեռախոսահամարներով ստացվել է 134282 հեռախոսազանգ, որից 108843-ը վերաբերել է խորհրդատվության կամ տեղեկատվության տրամադրմանը, իսկ 25439 տեղեկությունները օպերատորների կողմից մուտքագրվել են համակարգ:
ՀՀ Կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշման համաձայն՝ համակարգ մուտքագրված փաստաթղթերի հիմքով քաղաքացիներին, կազմակերպություններին և իրավաբանական այլ անձանց բարենպաստ վարչական ակտով տրամադրված կամ առաքված հիմնական փաստաթղթերի վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են հ. 1 աղյուսակում:
Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատավայրերի գրասենյակներում մուտքագրվել է 130701 փաստաթուղթ, որից 83752 գրություն և 46949-ը՝ դիմում, այդ թվում՝ «Թեժ գիծ» հեռախոսահամարներով ստացված 51738 զանգերից 2805-ն համակարգ մուտքագրված հանձնարարականներ:
Համակարգ մուտքագրված փաստաթղթերի հիմքով Երևանի վարչական շրջանների ղեկավարներին օրենսդրությամբ վերապահված լիազորություններով քաղաքացիներին և (կամ) իրավաբանական անձանց տրամադրված կամ առաքված թույլտվությունների վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են հ. 2 աղյուսակում: