ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ

Տեսնել քարտեզի վրա
«Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ

Լ.Ա. Հովհաննիսյանի անվան «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 1961 թվականին, իսկ վերակազմակերպվել է 2005թ. սեպտեմբերի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգստոսի 11-ի N1323-Ա որոշմամբ:
Ընկերության գրանցման վկայականի համարն է 03-Ս 064489:
Լ. Ա. Հովհաննիսյանի անվան «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը 1107190 հազար դրամ է, թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի քանակը՝ 110719 հատ, որից հասարակ անվանական բաժնետոմս` 110719 հատ, արտոնյալ բաժնետոմս չկա: Բաժնետոմսերի անվանական արժեքը՝ 10000 ՀՀ դրամ: Ընկերությունում պետական մասնակցությունը կազմում է 100 տոկոս:
Ընկերության սեփական կապիտալը /զուտ ակտիվների արժեքը/ ըստ տարեսկզբի հաշվեկշռի հավասար է 1383715 հազ. դրամ:
Ընկերության հզորությունները`
1. Ժամանակակից սրտաբանության գիտական, տեսական և պրակտիկ գործունեությանը խոր տիրապետող աշխատանքային կոլեկտիվ:
2. Լաբորատոր, գործիքային և սարքավորումներով հագեցված ախտորոշիչ համալիր:
3. Ժամանակակից դեղորայքային և ոչ դեղորայքային բուժական մեթոդների լայնորեն կիրառումը:
Լ.Ա. Հովհաննիսյանի անվան «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ ստանալու նպատակ հետապնդող առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվ:
Լ. Ա. Հովհաննիսյանի անվան «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն» կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի իր բաժնետերերի գույքից առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասախնատու է այդ գույքով: Կազմակերպությունն իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, ինչպես նաև հանդես գալ դատարանում՝ որպես հայցվոր կամ պատասխանող:

 

Սրտաբանության ԳՀԻ կառուցվածքը ընդգրկում է հետևյալ բաժանմունքները և ախտորոշիչ լաբորատորիաները`

 

  1. սրտամկանի սուր ինֆարկտի բաժանմունք,
  2. սրտային անբավարարության բաժանմունք,
  3. զարկերակային հիպերտոնիայի բաժանմունք,
  4. քրոնիկ իշեմիկ հիվանդության բաժանմունք,
  5. առիթմիայի բաժանմունք,
  6. կանխարգելիչ սրտաբանության բաժանմունք,
  7. ռևմատոլոգիայի և հոդաբանության բաժանմունք,
  8. ռադիոիզոտոպային լաբորատորիա,
  9. ռենտգենոլոգիայի լաբորատորիա,
  10. հեմատոլոգիայի լաբորատորիա,
  11. կենսաքիմիայի լաբորատորիա,
  12. իմունաբանության լաբորատորիա,
  13. պաթոմորֆոլոգիայի լաբորատորիա:

 

Սրտաբանության ԳՀԻ-ն համալրվել է ժամանակակից լավագույն ուլտրաձայնային 4-D քառաչափական սարքավորումով և SPECT խցիկով:

Տնօրեն` Ալեքսանդր Սարկիսով
Բժշկական գիտությունների թեկնածու
Հասցե` Երևան, Պ. Սևակի 5
Հեռ.` (010) 28-85-50