ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Սոցիալական սպասարկման տարածքային կենտրոններ

 Երևանի քաղաքացիներն իրենց սոցիալական հիմնախնդիրների լուծման նպատակով այցելում են իրենց փաստացի բնակության վայրում (վարչական շրջանում) գործող պետական սոցիալական ծառայություններ մատուցող տարբեր կազմակերպություններ, որոնցից են՝ սոցիալայան աջակցության տարածքային բաժինները (ՍԱՏԲ), զբաղվածության տարածքային կենտրոնները (ԶՏԿ), սոցիալական ապահովության տարածքային կենտրոնները (ՍԱՏԿ) և բժշկա-սոցիալական փորձաքննության հանձնաժողովները (ԲՍՓՀ):
Աջափնյակ, Ավան, Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Դավթաշեն վարչական շրջաններում ներկայումս գործում են համալիր սոցիալական ծառայություններ, որոնք մեկտեղել են վերը նշված բոլոր ծառայությունները:
Նշված ծառայություններից սոցիալական աջակցության տարածքային բաժինները (ՍԱՏԲ) Երևանի քաղաքապետարանի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող տարածքային մարմիններ են:
Զբաղվածության տարածքային կենտրոնները (ԶՏԿ), սոցիալական ապահովության տարածքային կենտրոնները (ՍԱՏԿ), ինչպես նաև բժշկա-սոցիալական փորձաքննության հանձնաժողովները (ԲՍՓՀ) գործում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ:

 

 

Երևան քաղաքի սոցիալական սպասարկման տարածքային կենտրոններ