ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Քաղաքային էնդոկրին դիսպանսեր»

Տեսնել քարտեզի վրա

Երևանի քաղաքապետարանի քաղաքային էնդոկրին դիսպանսերը հիմնադրվել է 1999թ.:
2005 թվականից սկսած հաստատությունը համալրվել է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, որոնց միջոցով ապահովվում են էնդոկրին հիվանդությունների ախտորոշումը և բուժումը: Գործում է ախտորոշիչ, ֆունկցիոնալ, կենսաքիմիական լաբորատորիան: Հաստատությունում կատարվում է էնդոկրին հիվանդությունների վաղ հայտնաբերում, ախտորոշման հաստատում և բուժում: Դրանք են էնդոկրին հիվանդությունների հորմոնային, կենսաքիմիական, մեզի ընդհանուր անալիզ (12 ցուցանիշներ), միկրոէլեմենտներ, արյան ընդհանուր անալիզ լեյկոֆորմուլայով, կոագուլոգրամմա, HbA1C, միկրոալբումինը մեզում և այլն:


Ախտորոշվում են ինչպես գրանցված, այնպես էլ այլ բժշկական հաստատություններից և ընտանեկան բժշկների ուղեգրած հիվանդները:
Դիսպանսերը հագեցած է նյարդաբանի, ակնաբույժի, սրտաբանի կաբինետներով, գործում է միջամտությունների կաբինետ:
2009 թվականից կատարվում է մասնագիտական ախտորոշում անցած հիվանդների ինսուլինի բաժնեչափում:

 

Կազմակերպվում են շաքարային դիաբետի դպրոցներ` ամիսը 3 անգամ. այն ուսուցողական ծրագիր է հիվանդների և նրանց հարազատների համար: Դպրոցը հագեցած է գրականությամբ և տեսաֆիլմերով:
Քաղաքային Էնդոկրին դիսպանսերի հենքի վրա գործում են դիաբետի հայկական և էնդոկրինոլոգիական ասոցիացիաները:
Ամեն տարի ուսումնասիրվում է հիվանդացության, անաշխատունակության և մահացության մակարդակը: Կազմակերպչական, մեթոդական հսկողություն է սահմանվում քաղաքի բուժկազմակերպությունների էնդոկրին կաբինետների գործունեության նկատմամբ: Ստեղծված է էնդոկրին հիվանդություններով տառապող հիվանդների գրանցամատյան:

 

Տնօրեն` Անուշ Բունիաթյան
Հասցե` Մամիկոնյանց 29
Հեռ.` (010) 23-24-33, 23-24-10
Էլ. փոստ՝ yerend.disp@mail.ru, yerend.disp@yahoo.com