ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Երևան-2025» միջազգային կոնֆերանս

 

 2014 թվականի հոկտեմբերի 10-ին «Էրեբունի–Երևան» տոնակատարությունների շրջանակում առաջին անգամ անցկացվեց «Երևան-2025»` հին քաղաք, նոր հեռանկարներ խորագրով միջազգային կոնֆերանսը:

Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին մայրաքաղաքի զարգացման ծրագրային զեկույցներ, քննարկվեցին քաղաքային տնտեսության մի շարք ոլորտների բարեփոխումների ուղիները:

 

Կոնֆերանսի մասնակիցներն ընդունեցին բանաձև, որի հիմնական դրույթներից էին կոնֆերանսի աշխատանքի արդյունքները հանրությանը ներկայացնելը, ծրագրերի, նախագծերի հանրային լսումների և քննարկումների կազմակերպումը, Երևանի ապագային միտված ծրագրերի մշակմանը մասնագետներին ու փորձագետներին, մայրաքաղաքի շահագրգիռ բնակչությանը ակտիվ մասնակից դարձնելը:

 

 

Քաղաքապետարանը պատրաստ է հանրային լսումների ձևաչափով քննարկել Երևանի ապագայով մտահոգ բոլոր կողմերի՝ պետական և հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, քննարկվող ոլորտների փորձագետների, շահագրգիռ մասնագիտական միությունների, խմբերի, քաղաքացիների առաջարկները:

 

Ստորև կարելի է ծանոթանալ «Երևան-2025» միջազգային կոնֆերանսի ընթացքում ներկայացված ծրագրային զեկույցներին՝ 4 թեմատիկ ուղղություններով՝ մշակութային-զբոսաշրջային ռեսուրսներ, քաղաքաշինական ծրագրեր, քաղաքային միջավայր և տրանսպորտային համակարգ:

 

1. «Կոմունալ ենթակառուցվածքների բարեփոխում (աղբահանություն և աղբի կառավարում, ջրամատակարարում և ջրահեռացում)»

2. «Հասարակական տրանսպորտային համակարգի բարեփոխումներ»

3. «Զբոսաշրջության զարգացումը մշակութային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համատեքստում»

4. «Քաղաքաշինության զարգացման հիմնական ուղղությունները»

5. «Ճանապարհատրանսպորտային ցանցի հեռանկարները Երևանում»

6. «Երևանի մետրոպոլիտենի ապագան»

7. «Հնագիտական հուշարձանների վերականգնման և դրանց նպատակային օգտագործման նոր հնարավորությունները (Էրեբունի արգելոցի օրինակով)»

8. Քաղաքային զբոսաշրջության ենթակառուցվածքների արդիականացումը «Հաղթանակ» զբոսայգու և «Կենդանաբանական» այգու օրինակով

9. «Քաղաքային լուսավորության համակարգի արդիականացում»

10. «Կանաչ տարածքների վերականգնման և կայուն զարգացման ծրագրային հեռանկարները»

11. «Մատչելի միջավայր առանձնահատուկ կարիքներ ունեցողների համար»