Բուզանդի փողոցում գործարկվել է «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույց
11.07.2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով, ս.թ. հուլիսի 14-ից Աբովյան - Բուզանդի փողոցների խաչմերուկում՝ Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով: