Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 1-ին գոտիները
27.11.2025
Հարգելի քաղաքացիներ
տեղեկացնում ենք, որ Երևանի Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի նոյեմբերի 29-ից 30-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 1-ին գոտիները:
Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: