Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նելսոն Ստեփանյան փողոցում
07.05.2026
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նելսոն Ստեփանյան փողոցում:
Մասնավորապես` Պավել Սաֆյան անցուղի և Նելսոն Ստեփանյան փողոցի խաչմերուկից մինչև Նելսոն Ստեփանյան 1/11 հասցեին հանդիպակաց ճանապարհահատված կանգառը կարգելվի: