Notifications

Archives

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ռուսթավելու փողոցում

25.03.2026

Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ռուսթավելու փողոցում:
Մասնավորապես ` Ռուսթավելու փողոցում `Ռուսթավելու – Ֆրիկի փողոցների խաչմերուկից դեպի Կոնդի փողոց 1/3 հասցեի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: