Notifications

Archives

Երթևեկության փոփոխություն՝ Անտառային փողոցում

28.04.2026

Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտառային փողոցում:
Մասնավորապես` Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: