Երթևեկության փոփոխություն՝ «Wings for Life World Run» համաշխարհային բարեգործական վազքի շրջանակում
08.05.2026
Մայիսի 10-ին՝ ժամը 14:00-19:00-ն, Հրազդանի կիրճի մարզագոտում, Ֆլորենս համալիրից մինչև Դավթաշենի կամուրջին հարակից գազաբաշխիչ ցանց՝ շուրջ 2,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածում կիրականացվի «Wings for Life World Run» համաշխարհային բարեգործական վազքը։
Մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ժամը 14։00-19։00 վերը նշված ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար։