Notifications

Archives

«Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցի գործարկում՝ մի շարք փողոցներում

15.09.2025

Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում հետիոտների անվտանգության նկատառումներից ելնելով, ս.թ. սեպտեբերի 16-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով.
Աթոյան – Նոր Արեշ՝ 5-րդ փողոցների խաչմերուկ,
Ն. Զարյան փողոց հ.72 հասցեի հարակից ճանապարհահատված, հ.51 դպրոցի հարևանությամբ՝ Մամիկոնյանց փողոց հ.82 և հ.14 դպրոցների հարակից ճանապարհահատված,
Կորյունի փողոցի հ.12/1 հասցեի հարակից ճանապարհահատված,
Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկ՝ հ.98 դպրոցի մոտակայք,
Ն. Տիգրանյան փողոց՝ հ.54 դպրոցի հարևանությամբ: