Notifications

Archives

Հոկտեմբերի 11-ին երթևեկության համար փակ կլինի Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը

09.10.2025

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում ս.թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-20:00-ն, Ստեփան Շահումյանի հրապարակի դիմացի հատվածում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կազմակերպելու է «Ֆիթ Կենտրոն» հեծանվային բացօթյա մարզումներ և համերգային ծրագիր: 

Միջոցառման կազմակերպման նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 07:00-ից մինչև 20:00-ն, երթևեկության համար փակ կլինի Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը ( Վազգեն Սարգսյան և Խորենացու փողոցների հատման հատվածը):