Փակ փողոցներ Երևանում՝ պարի միջազգային օրվա առթիվ
28.04.2026
Ապրիլի 29-ին Երևանում կազմակերպվող Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների ընթացքում՝ ժամը 14:00-ից 17:30-ն կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը:
Փակ են լինելու Ամիրյան-Զաքյան, Արամի-Աբովյան, Արամի-Նալբանդյան, Տիգրան Մեծի պող.-Մելիք Ադամյան փող. խաչմերուկները, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցը (Դեղատան փողոցից սկսած):