Notifications

Archives

Պլանային ջրանջատում՝ Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում

20.10.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 21-ը՝ ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Սևքարեցի Սաքոյի, Հ. Էմինի, Մանուշյան, Վ. Այգեկցի, Ռիգայի, Հ. Սահյան, Բակունցի, Օրբելի, Կալենցի, Ա. Տեր-Ավետիքյան, Ն. Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, Գուլակյան, Երզնկյան, Քեռու, Գր. Արծրունի, Գրիբոյեդովի, Վ. Համբարձումյան 2-6, Հ. Հակոբյան, Սևաստոպոլյան, Ա. Խաչատրյան փողոցների՝ իրենց նրբանցքներով, ինչպես նաև Փափազյան 2-րդ, Բաղրամյան 2-րդ, 3-րդ,  4-րդ, Կիևյան 1-ին, 2-րդ նրբանցքների, Գյուլբենկյան, Վաղարշյան 11-ից բարձր, Փափազյան 21-ից բարձր համարների, Վ. Առաջին Վեհափառ, Կոմիտասի պողոտա 1-32 շենքերի՝ իրենց  կոտորակներով, Սունդուկյան փողոց 1-7 շենքների և 2-24 սեփական տնատիրությունների, Ավետիսյան փողոց 1-23 շենքների՝ իրենց կոտորակներով, Մ. Բաղրամյան փողոց 21-89 շենքների՝ իրենց կոտորակներով, Կիևյան փողոց 18-32 շենքների իրենց կոտորակներով, Սբ. Աբգար Թագավորի, Ջեյմս Բրայսի, Այգեձոր փողոցն ամբողջությամբ, «Նաիրի» և «Արամյանց» բժշկական կենտրոնների, Կարեն Դեմիճյանի  մետրոպոլիտենի, Կենտրոն վարչական շրջանի՝ Պռոշյան փողոցի և Պռոշյան 1-ին նրբանցքի, Ձորափ, Կոզեռն թաղամասի, Կոնդի, Հնդկաստան, Ռուսթավելի, Ս. Երևանցի, Ֆրիկի փողոցների, Պարոնյան 15 բարձր համարների, Սարյան 22, 24, 24/1, 26, Իսրայելյան 43   հասցեների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

17.10.2025թ.       «Վեոլիա Ջուր» ՓԲԸ