Վթարային ջրանջատում՝ Երևանի Ավան վարչական շրջանում
12.06.2025
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 13-ին՝ ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Նարեկացի, Քուչակ, Դ. Վարուժան, Հ. Հովհաննիսյան, Իսահակյան թաղամասերի, Սայաթ-Նովա թաղ. 1/1-8/2 շենքերի, Խուդյակովի 2-րդ, 3-րդ նրբանցքների, Ա. Շահինյան 1-ին նրբանցքի 20-30 անհատական տնատիրությունների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12.06.2025թ. Վեոլիա Ջուր ՓԲԸ