Հանրային քննարկման հրավեր
2025թ. հունվարի 8-ին՝ ժամը 15:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Վ. Տերյան 44) տեղի կունենա «ՀենակետՇին» ՓԲ ընկերության կողմից (հասցե՝ ք. Երևան, Սևանի փող. 86/2) ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղի հ. 2/4 հասցեում հասարակական նշանակության շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99-99-11-55:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․ 011-514-263):