Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

01.09.2022

Հարգելի՛ մանկավարժներ, սիրելի՛ աշակերտներ,

ի սրտե շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Հանրակրթության բնագավառի ընթացիկ փոփոխությունները միտված են ներառականության, մատչելության ապահովմանը, կրթադաստիարակչական աշխատանքների արդյունավետության խթանմանը:
Վստահ եմ, որ ամենօրյա և նվիրյալ աշխատանքով մեր համատեղ ծրագրերն անպայման հաջողելու են: Բոլորիս ջանքերն ուղղված են ոլորտի համալիր բարեփոխումների շնորհիվ կրթության նոր որակ ձևավորելուն:
Լավ կրթությունը ձեր ապագայի հուսալի երաշխավորն է լինելու, և մեր պետությունը հենց այդ ուղղությամբ է շարժվում:
Բարի երթ…

Լուսանկարներ