Շինհրապարակներ. բարեխիղճ ու անբարեխիղճ կառուցապատողներ

14.11.2025

2023թ. Երևանի ավագանին լրացումներ կատարեց՝ շինարարական հրապարակները պատշաճ կերպով ձևավորելու ավագանու որոշման մեջ: Համաձայն որոշման՝ կառուցապատողները պարտավոր են շինարարական օբյեկտները ծածկել փոշեկլանիչ ցանցերով, որը ոչ միայն կնվազեցնի Երևանի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը, այլև կունենա անվտանգային նշանակություն: Բացի այդ, համաձայն նշված որոշման,  շինհրապարակներում պետք է տեղադրվեն օդի որակի մշտադիտարկման սարքեր, իսկ կառուցապատվող տարածքից բեռնատար մեքենաների ելքը դեպի փողոց մաքուր անվադողերով ապահովելու նպատակով պետք է կազմակերպվի դրանց լվացումը: 
Կան կառուցապատողներ, որոնք հիմնականում հետևողականորեն պահպանում են  սահմանված կանոնները, կան նաև անբարեխիղճ կառուցապատողներ: Քաղաքային իշխանությունն, ի դեպ, դիտարկում է Երևանի ավագանու որոշմամբ տարեվերջին մի շարք փոփոխություններ իրականացնել. այն կառուցապատողները, որոնք խախտում են ավագանու սահմանած կանոնները՝ խստորեն պատժվելու են։

Տեսանյութ

Շինհրապարակներ. բարեխիղճ ու անբարեխիղճ կառուցապատողներ