Պահոց

Վթարային ջրանջատում՝ Երեւանի  Նոր Նորք վարչական շրջանում և Կոտայքի մարզում

18.07.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր» պոմպակայանում՝ հոսանքի լարման անկման պատճառով, ս.թ հուլիսի 18-ին՝ ժամը 09:30-23:40-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի՝ «Մայակ», «Բանավան», «Բագրևանդ», «Ա» և «Բ» թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


18.07.2025թ.             «Վեոլիա Ջուր» ՓԲԸ