Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի` ս.թ. մայիսի 6-ին, 7-ին, 8-ին և 9-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

14.04.2023

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 14.04.2023 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մայիսի 6-ին, 7-ին, 8-ին և 9-ին՝ ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մայիսի 6-ին, 7-ին, 8-ին և 9-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:
 
 


Երևանի քաղաքապետարան