Պահոց

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

09.08.2016

Երևանի քաղաքապետարանը շահագրգիռ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց 2016 թվականի օգոստոսի 10-ից մինչև օգոստոսի 24-ը հրավիրում է մասնակցելու «Երևանի Փ.Բուզանդի փողոցի հ.1/5 հասցեում գտնվող ցուցահանդես-վաճառքի կենտրոնում առևտրային գործընթացի կազմակերպմանը ներկայացվող պայմանները սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված Երևան քաղաքի ավագանու որոշման վերոնշյալ նախագծի վերաբերյալ շահագրգիռ անձինք կարող են մինչև 2016 թվականի օգոստոսի 24-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները՝ դրանք ուղարկելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) հետադարձ կապի միջոցով, բացի այդ նաև գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան:
Հանրային քննարկումների շրջանակում 2016 թվականի օգոստոսի 24-ին` ժամը 17:00-ին Երևանի քաղաքապետարանի Արգիշտի փող. 1 հասցեում գտնվող վարչական շենքի 5-րդ հարկի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումները:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2016 թվականի օգոստոսի 21-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (011) 514-253 հեռախոսահամարով:

 


Երևանի քաղաքապետարան