100 մլն դրամ՝ Ստեփանակերտին

06.10.2020

Հոկտեմբերի 6-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ համայնքի 2020թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ հատկացրեց Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին՝ նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման համար:

«Բոլորս գիտենք, որ պատերազմի մեջ ենք, և ոչ ոք չի կասկածում մեր հաղթանակի հարցում: Թող ոչ ոք չկասկածի նաև, որ վերականգնելու ենք թշնամու կողմից վնասված մեր բոլոր քաղաքների և գյուղերի ենթակառուցվածքները, իսկ դրա համար պետք է շատ ինտենսիվ աշխատանք»,- ընդգծել է քաղաքապետը:

Ավագանու մեկ այլ որոշմամբ էլ «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով Երևանի բյուջեից 1մլրդ 825 մլն դրամ հատկացվեց 100 նոր ավտոբուս ձեռք բերելու նպատակով:

Լուսանկարներ

Տեսնել ավելին