ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ԱԺ բակում կկայանա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը

12.07.2019

Ամիսներ շարունակ փորձեր, նախապատրաստական աշխատանքներ և մեծ սպասում: 

Մի քանի ժամից Ազգային ժողովի բակում կկայանա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը:
Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների շուրջ 300 սաներից կազմված նվագախումբն ու երգչախումբը հանդես կգան համերգային հետաքրքիր ծրագրով: Հնչելու են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Երեկոյի ընթացքում սպասվում է նաև պրեմիերա: Առաջին անգամ կներկայացվի մաեստրո Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ նվագախմբի համար: Խոսքերի հեղինակը Կարեն Անտաշյանն է:
Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին նվիրված բացօթյա համերգը կկայանա այսօր՝ հուլիսի 12-ին, երեկոյան ժամը 20:30-ին: Մուտքն ազատ է:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player