Հարգելի քաղաքացիներ, բոլոր դիմումները կարող եք ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ yerevan.am կայքի միջոցով

25.03.2020

Հարգելի քաղաքացիներ,


հաշվի առնելով Պարետի N 15 որոշումը, մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ կդադարեցվի Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» սպասարկման գրասենյակների գործունեությունը։ Առձեռն դիմումներ չեն ընդունվի նաև Երևանի վարչական շրջաններում։
Բոլոր դիմումները կարող եք ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ yerevan.am կայքի միջոցով.

https://www.yerevan.am/am/one-window/ կամ https://e-request.am/hy/ միջոցով։

Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանում գործում է «Թեժ գիծ» ծառայությունը՝ 1-05 (ամեն օր՝ ժամը 9.00-18:00-ն):
Արտակարգ իրավիճակների դեպքում գործում է 1-08 շուրջօրյա հեռախոսահամարը:

Վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարները գործում են աշխատանքային օրերին՝ 9:00-18:00-ն:

Աջափնյակ վարչական շրջան՝ +(374 11) 518-008
Ավան վարչական շրջան՝ +(374 11) 518-111
Արաբկիր վարչական շրջան՝ +(374 11) 518-188
Դավթաշեն վարչական շրջան՝ +(374 11) 518-288
Էրեբունի վարչական շրջան՝ +(374 11) 518-388
Կենտրոն վարչական շրջան՝ +(374 11) 518-488
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ +(374 11) 518-588
Նոր Նորք վարչական շրջան՝ +(374 11) 518-688
Նորք-Մարաշ վարչական շրջան՝ +(374 11) 518-718
Նուբարաշեն վարչական շրջան՝ +(374 11) 518-738
Շենգավիթ վարչական շրջան՝ +(374 11) 518-808
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ +(374 11) 518-889

Էլեկտրոնային եղանակով վճարումներ կատարելու, ինչպես նաև էլեկտրոնային այլ ծառայություններից օգտվելու համար այցելեք https://www.yerevan.am/am/e-service/:

Լուսանկարներ