Երևանի հ. 27 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված և անցկացված մրցույթի արդյունքները չեղյալ են համարվել

27.08.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 20.08.2014թ. № 01/07.2/9494-14 գրությունը, 27.08.2014թ. 3303-Ա որոշումով չեղյալ է համարել Երևանի «Դ. Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված և 2014 թվականի օգոստոսի 1-ին անցկացված մրցույթի արդյունքները։

Վերոնշյալ որոշումն ամբողջությամբ հասանելի է http://www.yerevan.am/am/mayors-decisions/3303-a/ հղումով։

 

Երևանի քաղաքապետարան

Լուսանկարներ