Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացման արարողությանը

19.09.2014

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր: Արդեն ավանդական դարձած «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 1000 ներկայացուցիչ աշխարհի 60 երկրներից: Համաժողովը մեկնարկել է լիագումար նիստով, որի ընթացքում ներկաները հանդես են եկել ելույթներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ