Քաղաքապետարանում քննարկվել է ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի կառուցումը

12.02.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԹՈՒՄՈ թիմի ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են Եվրոպական Միության և Թումոյի համագործակցությամբ իրականացվող «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Թումոյի կենտրոնակայանը հանդիսացող 25,000 քմ մակերես ունեցող շինության ճարտարապետական դիզայնն իրականացնում է նիդերլանդցի հայտնի ճարտարապետ Վինի Մաասի հիմնած MVRDV ստուդիան: Հանդիպման ընթացքում Վինի Մաասը ներկայացրել է նախագծը, ըստ որի համալիրը բաղկացած է լինելու մի շարք բաղադրիչներից` Թումո լաբորատորիաները, 42 Երևանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ընդհանուր հանգույցներ, համաֆինանսավորվող տարածքներ և կոնֆերանսսրահներ: Համալիրն անմիջապես հարում է նախագծման փուլում գտնվող Մետրոպոլիտենի նոր կայարանի տարածքին: Նախատեսվում է, որ շենքի դիզայնը պատրաստ կլինի այս գարնանը:

 

Լուսանկարներ