Մեկնարկել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի 11-րդ հուշամրցաշարը

24.03.2018

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Տասնմեկ տարի անընդնմեջ կազմակերպվող հուշամրցաշարին այս տարի մասնակցում են շուրջ 1000 մարզիկներ Երևանից և ՀՀ մարզերից, ինչը պատասխանատուների խոսքով աննախադեպ ցուցանիշ է:
Դուքենդո միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը և Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես աջակցելու, ինչպես նաև հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար, նկատել են, որ 2008թ.-ից անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարը երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ նպատակ ունի սերունդների մեջ նաև հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացում սերմանել:
Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում Դուքենդո Ավան մասնաճյուղի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին