Մի քանի կարևոր կետ՝ քաղաքապետ Մարությանի ասուլիսից

04.08.2020

Մաշտոցի պուրակի սկզբնամասի տարածքում ներկայիս վարձակալը մինչև 2019 թվականը սեփականության իրավունքով շինություններ է ունեցել: 2018թ. մայիսի 16-ին այն ժամանակվա քաղաքապետը մեծացրել է վարձակալության տարածքը շուրջ երեք անգամ՝ 350 քմ-ի փոխարեն դարձնելով 1048 քմ:

 

Քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանում այս վերջին որոշումը չեղարկվել է, իսկ տարածքում սեփականության իրավունքով գրանցված շինությունները բանակցությունների միջոցով քանդվել են, վերանայվել է դրանց սեփականության իրավունքը:

 

Փոխարենը տարածքի վարձակալը իրեն պայմանագրով վերապահված ժամկետում տարածքի արդիականացման հնարավորություն է ստացել: Վարձակալության ժամկետի ավարտից հետո տարածքը՝ շինությամբ հանդերձ, կանցնի համայնքին: Այսքանով իսկ համայնքը շահում է, որովհետև սեփականության իրավունքը շարունակելու էր գործել՝ անկախ վարձակալության ժամկետից:

 

Տարածքում արդիականացման թույլտվությունից հետո քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության աշխատակիցները 4 անգամ խախտումներ են հայտնաբերել և վարչական տույժի են ենթարկել կառուցապատողին՝ այս տարվա փետրվարին, մայիսին և հուլիսին (երկու անգամ): Վերջին տուգանքը կազմվել է հուլիսի 23-ին: Ներկայումս ոուսումնասիրվում են խախտումների ծավալները և դրա հիմքով համապատասխան իրավական հետևանքները՝ ընդհուպ մինչև շինթույլտվության կասեցում:

 

Մաշտոցի պուրակում հատված ծառերը, ինչպես և հայտնել ենք, փոխհատուցվելու են՝ նույն տարածքում, ավելի մեծ քանակով, ավելի որակյալ ծառատեսակներով (սոսի) և հասուն տնկիներով (մոտ 15 սմ տրամագիծ ունեցող բներով)

Տեսանյութ

Մի քանի կարևոր կետ՝ քաղաքապետ Մարությանի ասուլիսից
Տեսնել ավելին