Փորձի փոխանակում՝ կրթության ոլորտում

19.04.2019

Փորձի փոխանակման նպատակով այս օրերին Երևանում են Մոսկվայի կրթության դեպարտամենտի և կրթական մի շարք հաստատությունների ղեկավարներ: Պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Երևանի քաղաքապետարանում:

Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Երևանի և Մոսկվայի համագործակցությամբ տարվա ընթացքում իրականացվում են համատեղ տարաբնույթ ծրագրեր, հատկապես ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոցների մասնակցությամբ: Նրանք Խոսել են նաև երեխաների առաջադիմության ցուցանիշների բարելավման ու խրախուսման, նաև առցանց հերթագրման մասին:
Հյուրերն իրենց հերթին ներկայացրել են ոլորտում բարեփոխումների ռուսաստանյան լավագույն փորձը: Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը և մշակել հստակ ծրագրերի օրակարգ:
Երևանյան այցի ընթացքում ոլորտին վերաբերող ընդհանուր խնդիրների շուրջ կազմակերպվել են նաև կլոր սեղաններ, հանդիպում-քննարկումներ:

Լուսանկարներ

Տեսնել ավելին