ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Անշարժ գույքի կառավարում

Վարչության գործառույթներ

Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից հավաքագրվում է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակելի և ոչ բնակելի տարածքների ուսումնասիրման և օգտագործողների մասին տեղեկատվությունը:

Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության կողմից իրականացվել են Երևանի զբոսայգիներում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զբաղեցրած տարածքների գույքագրման, հաշվառման, փաստացի զբաղեցրած հողամասերի սահմանների վերաճշտման, պայմանագրով նախատեսված պարտավությունների կատարման և վարձավճարները Երևան քաղաքի ավագանու 25.12.2019թ. հ.178-ն որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու աշխատանքեր:

 

Վիճակի բնութագիր

 

        

 

Տարածքը, հա

 

Երևան քաղաքի վարչական  տարածքը,  այդ թվում՝

22328

1

պետական սեփականության հողեր

3372.2

2

համայնքային սեփականության հողեր

10596.1

3

քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն

8344.7

4

օտարերկրյա պետությունների սեփականություն

14.9

 

• ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու» հ. 1517-Ն որոշմամբ Երևանի քաղաքային համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի մակերեսը կազմում էր 10596.1 հա, որից գյուղատնտեսական նշանակության` 2752.0 հա, բնակավայրերի հողեր` 6087.9 հա, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր` 817.0 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 128.6 հա, հատուկ պահպանվող տարածքներ` 797.6 հա, ջրային հողեր` 13.0 հա:
• Երևան քաղաքի 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.8 և հ.10 շենքերից վերաբնակեցվել է 141 ընտանիք, որոնցից մի մասը վերաբնակեցվել է առկա բնակարանային ֆոնդից, իսկ մի մասը՝ Սիսակյան փողոցի հ.3 հասցեում նոր կառուցվող շենքը շահագործման հանձնելուց հետո:
• Նախքան Սիսակյան փողոցի հ.3 նոր կառուցվող շենքը շահագործման հանձնելը Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.8 և հ.10 վթարային շենքերից վերաբնակեցվածները վարձակալել են բնակարաններ, որոնց վարձավճարի մի մասը տրամադրում է Երևանի քաղաքապետարանը:
• Երևան քաղաքում առկա են դեռևս խորհրդային ժամանակներից քաղաքացիների կողմից զբաղեցրած, սակայն չմասնավորեցված բնակարաններ:
• Վերակառուցումների, կրող կոնստրուկցիաների փոփոխության ենթարկելու, տարիներ շարունակ հիմնանորոգման և ամրացման աշխատանքներ չկատարելու պատճառով ներկայումս մի շարք բազմաբնակարան և հանրակացարանային բնակելի շենքեր ունեն վթարայնության տարբեր աստիճան։ Շենքերի տեխնիկական վիճակի վրա բացասաբար ազդեցություն են ունեցել նաև ներքին և արտաքին ջրակոյուղատար ցանցերի մաշվածությունը, տանիքների ջրամեկուսիչ շերտի վնասվածությունը։ Բնակարանային ֆոնդի պահպանմանն ու վերականգնմանը ֆինանսական միջոցներ չտրանադրելու հետևանքով կրճատվել են շենքերի տեխնիկական պարամետրերի պահպանման աշխատանքների ծավալները, մեծացել է դրանց մաշվածությունը։
• Երևանում դեռևս առկա են պետական գրանցում ունեցող, հաշվառված, բայց չհասցեավորված, ինչպես նաև չհաշվառված շենք-շինություններ։
• Երևանի Հաղթանակ, Չարբախ, Նորագավիթ, Նուբարաշեն, Սիլիկյան և Մուշավան, ինչպես նաև այլ թաղամասերում առկա են նախկինում տնամերձ, բնակարանային շինարարության համար հատկացված, բայց դեռևս չսեփականաշնորհված հողամասեր։
• Շենք-շինությունները և հողամասերն իրենց գործառական և նպատակային նշանակությամբ չեն օգտագործվում, ինչն ունի հստակեցման կարիք: Այն հնարավորություն կտա գույքահարկի բազայում կատարել համապատասխան փոփոխություններ՝ գույքահարկի և վարձավճարի չափերը համապատասխանեցնելով գույքի փաստացի օգտագործման նշանակությանը։
• Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում առկա են այնպիսի շարժական և անշարժ գույքեր, որոնք տարիներ շարունակ ենթարկվել են բարոյական և ֆիզիկական մաշվածության, ավելին, դրանք պահանջում են լրացուցիչ չհիմնավորված ծախսեր՝ կապված պահպանման, շահագործման հետ։

 

2019 թվականին Երևանի քաղաքապետարանում հաշվառվել են 4-րդ կարգի վթարային 9 շենքեր՝

Հ/Հ

ՇԵՆՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

Կենտրոն վարչական շրջան

1

Կողբացի փողոցի հ.41

 

Շենգավիթ վարչական շրջան

2

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.8

3

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10

4

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10/1

5

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքի (նախկին 5-րդ ուսումնարան) սպորտ դահլիճի մասնաշենք

6

Շիրակի փողոցի հ.60

 

Աջափնյակ վարչական շրջան

7

Արզումանյան փողոցի հ.10

8

Արզումանյան փողոցի հ.12 (3-րդ մուտքը՝ 4-րդ կարգի, 1-ին մուտքը՝ 3-րդ կարգի, 2-րդ մուտքը՝ 3-4-րդ կարգի)

9

Արզումանյան փողոցի հ.17 (3-րդ մուտքը՝ 4-րդ կարգի, 1-2 մուտքերը՝ 2-րդ կարգի)


Գործող օրենսդրության համաձայն համայնքի ղեկավարը կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում է համայնքի ավագանու և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման (Երևանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի) հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը:

Ստորև ներկայացվում է 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Երևան քաղաքի հողային հաշվեկշիռը՝

 

 

                                                          Հողամասեր

 

Տարածքը,

հա

 

Ընդամենը՝

22328.0

Գյուղատնտեսական նշանակության

3348.0

Բնակավայրերի հողեր

11845.8

Արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ

3137.7

Էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներ

916.0

Հատուկ պահպանվող տարածքներ

1022.8

Հատուկ նշանակության

1062.4

Անտառային

822.3

Ջրային հողեր

172.9

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ


•Երևանում քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերից` ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում /բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի/ քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» հ.682 և 2009 թվականի փետրվարի 5-ի «Երևան քաղաքի քանդման ենթակա վթարային հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու կարգը հաստատելու մասին» հ.172-Ն որոշումների շրջանակներում վերաբնակեցման գործընթաց իրականացնելու նպատակով նոր բազմաբնակարան ֆոնդի ստեղծում:
•ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման շրջանակներում չհասցեավորված շենք-շինությունների և հողամասերի հասցեավորում։
•Համայնքային սեփականություն հանդիսացող շենք-շինությունների և հողամասերի վարձակալության դրույքաչափերի համապատասխանեցում Երևանի ավագանու կողմից սահմանված չափերին:
•Երևան քաղաքի բնակարանային ֆոնդի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված, ինչպես նաև վթարայնությունները վերացնելու և շենքերի ամրացում իրականացնելու նպատակով նոր ծրագրերի իրականացում:
•Երևան քաղաքի Հաղթանակ, Չարբախ, Նորագավիթ, Նուբարաշեն, Սիլիկյան և Մուշավան, ինչպես նաև այլ թաղամասերում տնամերձ, բնակարանային շինարարության համար հատկացված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման հարցերի լուծում։
•Շենք-շինությունների և հողամասերի գործառնական և նպատակային նշանակություների համապատասխանեցում փաստացի օգտագործմանը։
•Երևանի սեփականություն համարվող գույքի կազմից բարոյական և ֆիզիկական մաշվածություն ունեցող, լրացուցիչ չհիմնավորված ծախսեր պահանջող գույքի մասնավորեցման գործընթացի իրականացում։



Անշարժ գույքի կառավարման վարչության կողմից շարունակվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդունելությունը՝ ամեն երկուշաբթի ժամը 14:00-16:00: Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» -ում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: