Հայտարարություն 2014թ. հունիսի 24-ին Երևան քաղաքի ավագանու նիստ գումարելու մասին
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2014 թվականի հունիսի 24-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 5-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Ռաֆիկ Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
3. Համազասպ Բաբաջանյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին։
4. «Երթաշարժ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին։
5. Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շարունակության հատվածի (Նոր Նորքի 8-րդ զանգվածը 9-րդ զանգվածին միացնող հատված) կառուցման ծրագիրը հաստատելու մասին։
6. «Դավիթ Անհաղթ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու և անվանափոխելու մասին։
7. Երևանի Փ. Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։
8. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N25-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
9. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության արդյունքների մասին։
10. Ավտոկայանատեղի տուրքի վճարման արտոնություն սահմանելու, Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N561-Ն և դեկտեմբերի 25-ի N563-Ն որոշումներում լրացումներ, 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N89-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
11. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
12. Երևան համայնքի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
13. Երևանի Հանրապետության փողոցի հ.32 հասցեում գտնվող տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։
14. Երևանի Էրեբունու փողոցի թիվ 15 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։
15. Գայի պողոտա հ.5 շենքի հ.21 հասցեում գտնվող բնակարանի՝ Երևան համայնքի սեփականություն համարվող 1/3 մասն անհատույց օտարելու մասին։
16. Գույքերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
17. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։
18. Երևան համայնքի սեփականություն համարվող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։
19. Գույք ընդունելու մասին։
20. Ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալու մասին։
21. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի հ.1-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին։
Երևանի քաղաքապետարան