Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ



31 հոկտեմբերի 2017թ. N 53-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«ԱՐՎԵՍՏԻ ԱՅԲՈՒԲԵՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.19 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ԱՐԱԲԿԻՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, «ԱՐԱԲԿԻՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի (այսուհետ՝ նաև հիմնադրամ) տնօրենի գրությունը, ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով, 25-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի N648-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հավանություն տալ «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված Երևան քաղաքի Ազատության պողոտայի հ.19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի մշակութային գործունեության և վերանորոգման ծրագրին` համաձայն հավելվածի:
2. «Արաբկիրի մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի կազմից հետ վերցնել Երևան քաղաքի Ազատության պողոտա հ.19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի շենքը` 3100.7 քառ. մետր մակերեսով և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0.18135 հեկտար հողամասը:
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին` սույն որոշման 1-ին կետում նշված ծրագիրն իրականացնելու նախապայմանով` սույն որոշման 2-րդ կետում նշված Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը (վկայական 17.07.2013թ. N17072013-01-0231) անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով տրամադրել «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին` կնքելով գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով պատասխանատվություն՝ հիմնադրամի կողմից ստանձնած պարտավորությունները (մշակույթի կենտրոնի մշակութային գործունեության և վերանորոգման ծրագիրը) չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Արաբկիրի մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:
5. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Արաբկիրի մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով:
6. «Արաբկիրի մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի տնօրինությանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ



2017թ. հոկտեմբերի 31
Երևան