2024թ. մայրաքաղաքի շենքերում կտեղադրվի 500 նոր վերելակ

13.03.2024

Մայրաքաղաքում շարունակվում է հին վերելակները նորերով փոխարինելու գործընթացը:  Այս տարի ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղադրել 500 վերելակ:
Նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով,  հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար:
Հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային և որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում:
2019 թվականից մեկնարկած ծրագրով երևանյան բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն իսկ 1551 նոր վերելակ է տեղադրվել: Ծրագիրը շարունակական է. նախատեսվում է առաջիկայում փոխարինել մայրաքաղաքի բոլոր վերելակները:

Տեսանյութ

2024թ. մայրաքաղաքի շենքերում կտեղադրվի 500 նոր վերելակ