Ամփոփվեց «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի երկրորդ շրջափուլը Բարսեղ Թումանյանի հետ

24.03.2024

«Արտիստը՝ դպրոցին». շուրջ երկու ամիս աշխարհահռչակ օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը վարպետության դասեր անցկացրեց Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների երգեցողության բաժինների 250 պատանիների հետ:

«Արտիստը՝ դպրոցին» նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Եզրափակիչ գալա-համերգը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն էր: Բեմում աչքի ընկած լավագույն կատարողներն էին:

Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, արվեստագետներ ու արվեստասերներ:

Զգալ, վերապրել ու փոխանցել հոգու երաժշտությունը. Հենց սա՝ ամենակարևորն են այս օրերին սովորել երեխաները: «Արտսիստը՝ դպրոցին»-ը միայն կրթական ծրագիր չէ, այն յուրօրինակ ճանապարհ է, որ սովորեցնում է երեխաներին երազել ու բարձրանալ:

Արտիստը հանդիսատեսի շարքում նստած ժպիտով թաքցնում է ամեն ելույթի հետ վերապրող հուզմունքը:

Ծրագիրը տաղանդավոր երեխաների բացահայտման, նրանց հետագա մասնագիտական առաջխաղացման, ինչպես նաև արվեստի գործիչների ու արտադպրոցական ուսուցման հաստատությունների միջև նոր կապերի ձևավորման բացառիկ հնարավորություն է:

Համերգի ավարտին հպարտորեն բեմ է բարձրանում նաև ժողովրդական արտիստը: Երևանի ու փոքրիկ երևանցիների կյանքում պահը պատմական է:

«Արտիստը՝ դպրոցին» ծրագրի հաջորդ շրջափուլը կմեկնարկի արդեն աշնանը:

Տեսանյութ

Ամփոփվեց «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի երկրորդ շրջափուլը Բարսեղ Թումանյանի հետ
Տեսնել ավելին