Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Կոմիտաս Վարդապետի հիշատակին

06.09.2017

Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ, պաշտոնական պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտասի հիշատակին: 

Հարկ է նշել, որ Կոմիտաս Վարդապետի հուշարձանը Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանում տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում՝ դառնալով երկու ժողովուրդների անխախտ բարեկամության ևս մեկ վկայություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Կոմիտաս Վարդապետի հիշատակին