Երևանում. Կապույտ մզկիթը

26.03.2024

Երևանի կենտրոնում է գտնվում իրանական փոքրիկ անկյունը: Կապույտ մզկիթը կառուցվել է 1766 թվականին: Վերակառուցվել է 1994-1998 թվականներին: Մզկիթը ոչ միայն աղոթավայր է, այլև՝ կրթամշակութային կենտրոն: 
«Կապույտ մզկիթը մեր երկու երկրների՝ Իրանի և Հայաստանի մշակութային կապերի կարևոր օղակ է։ Սա ոչ միայն աղոթավայր է, այլև քաղաքակրթական, մշակութային ու արվեստի կենտրոն: Այստեղ հաճախ են լինում մեր մտավորականները: Անցկացվում են գիտաժողովներ, կոնֆերանսներ, մշակութային միջոցառումներ ու արվեստի ցուցահանդեսներ: Մզկիթը նաև Երևանի զբոսաշրջության կենտրոններից է։  Ամռանն այստեղ օրվա ընթացքում 500-600 այցելու ենք ունենում, ձմեռանը՝ մինչև 200 զբոսաշրջիկ։  Մեր նպատակն է մշտապես պահպանել այն որպես թե՛ պատմական կոթող և թե՛ մշակութային կենտրոն։  Այստեղ իրագործվում են նաև կրթական ծրագրեր՝ պարսկերենի և հայերենի ուսուցում։ Մզկիթի տարածքում գործում է նաև իրանական հարուստ գրականությամբ գրադարանը՝ շուրջ 8000 կտոր գրականությամբ»,-ասում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութ

Երևանում. Կապույտ մզկիթը