«Ես գիտեմ, թե ինչ անել աղբի հետ». կրթական նախագիծ մանկապարտեզներում

17.03.2024

Երևանի համար 60 մանկապարտեզի փոքրիկնրը «Ես գիտեմ, թե ինչ անել աղբի հետ» կրթական նախագծի շրջանակներում սովորում են տեսակավորել թափոնները:

Եվրոպական միության և Երևանի քաղաքապետարանի կողմից համաֆինանսավորվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրը միտված է վաղ տարիքից թափոնների տեսակները ճանաչելուն, տարածման կանխարգելմանը, պատշաճ կառավարմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի կայունությանը:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած այս ծրագիրը կիրականացվի համայնքի բոլոր նախակրթական հաստատություններում: Թափոնների տարանջատման, վերամշակման և վտանգավոր թափոնների ծրագրի թիրախային խմբերն են 4 և ավելի բարձր տարիքի երեխաները: Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս երեխաներին սովորել խաղերի միջոցով:

Թափոններին երկրորդ կյանք տալով՝ լուծվում է ևս մեկ կարևոր խնդիր. նախագիծն ունի բնապահպանական կարևոր նշանակություն:

Տեսանյութ

«Ես գիտեմ, թե ինչ անել աղբի հետ». կրթական նախագիծ մանկապարտեզներում