Ֆրանսիական մշակույթի օրեր՝ երաժշտական և արվեստի դպրոցներում

06.04.2018

Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են ֆրանսիական մշակույթի օրերը:

Ալեքսանդր Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված դասական երաժշտության երեկոյի ընթացքում կրթօջախի լավագույն սաները ներկայացրել են ֆրանսիացի դասական հեղինակների ստեղծագործությունները՝ վոկալ, գործիքային և փողային նվագախմբի կատարմամբ:
Սարգիս Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցում էլ ներկայացվել է «Մի օկտավա ֆրանսերեն» խորագրով միջոցառումը: Գործիքային, պարարվեստի, վոկալ-էստրադային և թատերական բաժնի սաները հանդես են եկել հետաքրքիր համարներով: Միջոցառման ավարտին ներկայացվել է նաև հատված Անրի Վեռնոյի «Մայրիկ» վեպից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին