Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի բացմանը

10.11.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի պաշտոնական բացման արարողությանը: ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի համայնքների միության համատեղ ջանքերով կազմակերպված համաժողովը նպատակ ունի ձևավորել Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման հարցերի քննարկման կարևոր և բազմադերակատար հարթակ՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին: Համաժողովի շրջանակում կներկայացվեն Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումները և ապակենտրոնացման հեռանկարները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ