Կենդանաբանական այգին ընդլայնվում և բարեկարգվում է

11.03.2024

Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի. մորուքավոր անգղը արդեն մեկ ամսական է: Աշխարհում հազվագյուտ համարվող այս թռչունը գրանցված է նաև Հայաստանի կենդանիների կարմիր գրքում՝ որպես սակավաթիվ և վտանգված տեսակ:
Հանգստի գոտին ոչ միայն համալրվում է նոր բնակիչներով, այլև ընդլայնվում և բարեկարգվում է: Նոր ազատավանդակներ, ճեմուղիներ, կանաչապատ և հարմարավետ միջավայր. Կենդանաբանական այգին այս տարի ևս կներկայանա նորովի:
Տարիների ընթացքում կենդանաբանական այգու այցելուներն ավելացել են: Տնօրենը փաստում է՝ նոր միջավայրն ավելի գրավիչ է դարձել թե՛ տեղի և թե՛ օտարազգի այցելուների համար:
Առաջիկայում, ի դեպ, կվերագործարկվի մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց գտնվող կենդանաբանական այգու կանգառը, որտեղից ուղևորները շաբաթ և կիրակի օրերին անվճար կտեղափոխվեն այգի:

Տեսանյութ

Կենդանաբանական այգին ընդլայնվում և բարեկարգվում է