Փորձի փոխանակում՝ համայնքային և մասնավոր մանկապարտեզների միջև

21.03.2024

Մասնավոր մանկապարտեզների փորձն ուսումնասիրելու և համայնքային նախակրթարաններում տեղայնացնելու նպատակով անցկացվում են եռօրյա սեմինարներ: 
Տարեկան ծրագրով մեկնարկած սեմինարները միտված են մասնագիտական կարողությունների զարգացմանը. վարչական բոլոր շրջաններից 40 դաստիարակ է ներգրավված:
Նոր փորձը համայնքային մանկապարտեներում ներդնելու նպատակով ծրագրի ավարտին կքննարկվեն և կվերլուծվեն արդյունքները:
Փորձի փոխանակման, զարգացման և առավել արդյունավետ կրթական համակարգ ունենալու ջանքերը շարունակական են: 

Տեսանյութ

Փորձի փոխանակում՝ համայնքային և մասնավոր մանկապարտեզների միջև