Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

10.03.2017

Փետրվարի 27-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 465 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 388-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 77 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 149 հեռախոսազանգ, որոնցից 112-ին լուծում է տրվել, իսկ 37-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ