Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում

08.12.2017

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 155 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 135-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 20 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 72 հեռախոսազանգ, որոնցից 67-ին լուծում է տրվել, իսկ 5-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ