Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան հերոսամարտի մասնակից Վարդան Պապիկյանի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը

01.11.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան հերոսամարտի մասնակից Վարդան Պապիկյանի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը: Խաչքարի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Վարդան Պապիկյանի քրոջը՝ Հայկուհի Պապիկյանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են խաչքարի օրհնության կարգ: 

Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի գողտրիկ անկյունում բացված խաչքարը, բանախոսների հավաստմամբ, յուրօրինակ պատգամ կլինի բոլոր այն հայորդիների համար, ովքեր անձնվիրաբար կծառայեն ու անառիկ կպահեն հայրենիքի սահմանները: Վարդան Պապիկյանի քույրն էլ՝ Հայկուհի Պապիկյանը, նկատել է, որ խաչքարի տեղադրումն իրենց ընտանիքի համար Երասխավանի մարտի ժամանակ անհայտ կորած իր եղբոր յուրօրինակ վերադարձի խորհուրդ և նշանակություն ունի, ինչի համար իր երախտագիտությունն է հայտնել նախաձեռնության հեղինակներին և այն կյանքի կոչողներին:
Հարկ է նշել, որ քաջարի հայորդին Արցախյան ազատամարտի ամենաերիտասարդ մասնակիցներից մեկն է եղել, ով 1990 թվականի հունվարի 18-ին «Անկախության բանակի» շարքերում մասնակցել է Երասխավանի մարտերին, որի ժամանակ էլ անհայտ կորել է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան հերոսամարտի մասնակից Վարդան Պապիկյանի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը
Տեսնել ավելին