ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեին

08.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեին: Կողմերը քննարկել են Երևանում ազատ հավաքների ապահովման առկա վիճակը, խաղաղ հավաքների ապահովման հարցում համայնքային և պետական մարմինների համագործակցությանը և այս համատեքստում ՀՀ ԱԺ կայանալիք ընտրությունների հետ կապված գործընթացների կազմակերպման հարցեր: 

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ Երևան համայնքն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է սահմանված բոլոր լիազորությունները թե համայնքային, թե համապետական ընտրությունները կազմակերպելու համար, այդ թվում՝ ապահովելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները: Քաղաքապետը նշել է, որ երկրում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության շնորհիվ ընտրական գործընթացները դարձել են առավելագույնս թափանցիկ և ժողովրդավարական, ինչի ապացույցն էին նաև սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները: 

Կլեմեն Վուլեն իր հերթին նշել է երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների կարևորությունը՝ հույս հայտնելով, որ գալիք ընտրական գործընթացները մեկ անգամ ևս կվերահաստատեն փաստը, որ Հայաստանն անցում է կատարում դեպի ժողովրդավարության նոր մակարդակ:
ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողը Հայաստանում է ՀՀ կառավարության պահանջով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player