Ծնվել է 1989թ. օգոստոսի 28֊ին։
1996֊2006թթ հաճախել է Նորիկ Խաչատրյանի անվան հ. 113 միջնակարգ դպրոցը։
2006-2010թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում և ստացել է բակալավրի որակավորում։
2010-2012թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնում և ստացել մագիստրոսի աստիճան։
2013-2015թթ. աշխատել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում՝ որպես Հայոց և համաշխարհային պատմության ուսուցիչ։
2016թ. աշխատել է Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոցում՝ որպես «Հայոց և համաշխարհային պատմություն» ու «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչ։
2018-2021թթ. Եղել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը։
2021թ. հունվարից մինչև նոյեմբեր դասավանդել է Աշոտ Նավասարդյանի անվան հ.196 հիմնական դպրոցում՝ որպես Հայոց և համաշխարհային պատմության ուսուցիչ։
2021-2022թթ. եղել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը։
2022թ. մարտի 2-ից հոկտեմբերի 24-ը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը։
2022-2023թթ. եղել է Երևանի քաղաքապետի խորհրդական։
2024-2026թթ. զբաղեցրել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկի տնօրենի պաշտոնը։
2026թ. հուլիսի 13-ին նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։