Ծնվել է 1985թ., Երևանում:
1992-2002թթ. սովորել է Ղևոնդ Ալիշանի անվան հ. 95 միջնակարգ դպրոցում:
2004-2006թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության հատուկ նշանակության զորքերում:
2010թ. ավարտել է Հայաստանի ագրարային համալսարանի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» բաժինը` ստանալով ճարտարագետի որակավորում:
2008-2014թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ սահմանային զորքերում:
2018թ. նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար:
2020թ. նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար:
2022թ. հունվարի 24-ին վերանշանակվել է նույն պաշտոնում:
Ամուսնացած է, ունի չորս զավակ: